«Եվ ոչ մի թավիշ , այլևս չի փրկելու այդ դահիճներին»․ Արտակ Գալստյան

ԵՎ ՈՉ ՄԻ ԹԱՎԻՇ, ԱՅԼԵՎՍ ՉԻ ՓՐԿԵԼՈՒ ԱՅԴ ԴԱՀԻՃՆԵՐԻՆ

Օրը կիրակի է, բոլորը հանգստանում են, իսկ ես քրեական գործ եմ կարդում: Կարդում եմ գործը, հետո դատավճիռը և համոզվում մի բանում:

Ժողովրդավարության միակ հաստատման ձևը, դա անհատական տեռորն է: Ոչ մի վիժվածք իրավունք չունի ապրելու, շնչելու մայր Հայաստանի օդը, քայլելու մեր փողոցներով եթե երբևիցե տվել և կատարել է պատվեր, որի արդյունքում խորտակվել է գեթ մեկ արժանավոր հայի ճակատագիր, վերջինս կրել է անդառնալի կորուստներ:

Եվ կրել է այդ կորուստները, որովհետև մի խումբ վիժվածքներ իրենց դրել են Աստծո տեղ, համարել են որ իրենք կարող են ճակատագիր որոշեն, հանուն իրենց լավ ապրելու:
Այստեղ ցանկանում եմ հիշեցնել այդ տականքներին ՝ տիկնայք և պարոնայք, գերեզմանում գրպաններ չկան, ոնց դատարկ եկել էք այդպես էլ գնալու էք:

Եվ այսպես՝
Կարդում եմ Սամվել Դիլոյանի քրեական գործը: Գործին այսօր չեմ անրադառնա: Հրապարակեմ միայն եզրափակիչ մասը:

Ակնհայտ անմեղ մարդը դատապարտվել է 12 տարի ազատազրկման, իր կողմից չկատարված սպանության համար, կալանքի տակ է արդեն յոթ տարի:
Գործը կազմված է լկտի ցինիզմով, ռոբասերժական տականքների ոճով: Վստահ եմ,, նույնիսկ թուրքը, այդ փաստերով դատավճիռ չէր կայացնի և չէր հաստատի:

Գործով առերևույթ որպես պատվիրատու անցնում են մեր հանրապետական <<սրբերը>> ՝ Էդուարդ Շարմազանով, Վահրամ Բաղդասարյան, Վիկտոր Դալլաքյան, Աղվան Հովսեփյան, Վլադիմիր Գասպարյան: Որպես առերևույթ կատարողներ ՝ դատախազ Երիցյան, քննչականի պետ Թաթուլ Շուշանյան, մարզային ոստիկանապետ Անուբախ Ղամբարյան, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորներ, փաստաբաններ:

Ուշագրավ է, որ հեղափոխությունից հետո Սամվել Դիլոյանը փորձել է հասնել արդարության և վերանայել իր ակնհայտ ապօրինի դատավճիռը:
Եվ գիտեք ի՞նչ է կատարվել:
Նոր Հայաստանում, Սամվել Դիլոյանին գիշերով, գողեգող տեղափոխել են Կիրովականի ՔԿՀ-ից Գորիս ՔԿՀ:
45 օր տեղաբաշխել կարցերում և պահանջել, որ հրաժարվի գործը վերաբացելու մտքից: Կրկնում եմ, այս ամենը Նոր Հայաստանում, հեղափոխության հաղթանակից հետո:

Սամվել Դիլոյանը եղել է դասախոս, ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու,Վանաձորի ավագանու անդամ, ունեցել է լուրջ էլեկտորատ և հրաժարվել է ծառայել ՀՀԿ-ին:
Այս հրաժարումը արժեցավ նրա համար կյանքից խլված 7 տարուն: Որից երկուսը նրանից խլեց թավշյա հեղափոխությունը, իր թավիշով:

Որովհետև նոր իշխանությունը այդպես էլ չհասկացավ մի պարզ ճշմարտություն: Ազգադավ ռեժիմին ծառայածը երբեք չի կարող ուղղվել, ապաշխարհել և ինքնամաքրվել, այլ կերպ ասած, թուրքը երբեք հային բարեկամ լինել չի կարող:

Ամփոփեմ ՝ Սամվել Դիլոյանի գործը վերաբացելու ենք, բոլորը պատասխան են տալու, եթե ոչ օրենքի, ապա Աստծո դատաստանի առաջ:
Հայաստանում աներկբա պետք է վերականգնվի արդարությունը:
Եվ ոչ մի թավիշ. չի փրկելու այդ դահիճներին:

Արտակ Գալստյան

ԵՎ ՈՉ ՄԻ ԹԱՎԻՇ, ԱՅԼԵՎՍ ՉԻ ՓՐԿԵԼՈՒ ԱՅԴ ԴԱՀԻՃՆԵՐԻՆՕրը կիրակի է, բոլորը հանգստանում են, իսկ ես քրեական գործ եմ…

Posted by Artak Galstyan / Արտակ Գալստյան on Sunday, November 10, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ