Բարեկարգման աշխատանքներ «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարակից գետնանցումում

Երևանի սրտում գտնվող՝ Մաշտոց 1 հասցեին հարակից գետնանցումը տարիներ շարունակ շարունակում է պահպանել Երեւանի ամենակեղտոտ, ամենակրիմինալ ու վտանգավոր գետանանցումի իր տիտղոս: Գետնանցումը լուսավորել, մաքրել, կամ ավելի անվտանգ դարձնել  չկարողացավ անգամ գետնանցումի հարևանությամբ գտնվող Սուրբ Սարգիս Եկեղեցին:

Այս օրերին վերանորոգվում է «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարեւանությամբ գտնվող գետնանցումը, որը սպասարկում է Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոցի պողոտա փողոցները: Գետնանցումի որոշ հատվածներ, բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, խիստ վտանգավոր են դարձել անցորդների համար: Մասնավորապես, Մաշտոցի պողոտայի` «Փակ շուկայի» ուղղությամբ, անցումի մուտքին երկաթներ ու քարեր են կախված, որոնք հասնում են մինչեւ գետնին: Բարեկարգվող հատվածները պաստառով առանձնացված չեն, վտանգի մասին նախազգուշացնող որեւէ ցուցանակ էլ բարեկարգող ընկերությունը չի դրել:

Անցումի այդ հատվածը ուշ ժամերին չի լուսավորվում: Եթե ցերեկային ժամերին վտանգը քիչ թե շատ տեսանելի է ու մարդիկ շրջանցում են ժանգոտ երկաթները, ապա, ուշ երեկոյան, փողոցի լույսերն էլ մարելու դեպքում, վտանգն անխուսափելի է.  անցորդները կբախվեն ցցված երկաթներին ու կախված քարերին:

Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ո՞ր ընկերությունն է ստանձնել գետնանցումի վերանորոգման աշխատանքները: Հարցրել էինք նաեւ, թե անցման այն հատվածները, որոնք մարդկանց համար վտանգ են ներկայացնում, ինչո՞ւ գոնե մասամբ չեն պաստառապատվում, կամ ինչո՞ւ նախազգուշացնող նշաններ չեն դրվում:

Աշխատանքները ընթացքի մեջ են․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ