Տեսեք, թե ինչպես կերպարնափոխվեց այս աղջիկը թմրամոլությունը թողնելուց հետո

ԱՄՆ Օրեգոնից 25-ամյա Ջեյմի Վալետն իր տխուր օրինակով համոզվել է, թե ինչպես է կախվածությունը քայքայում անհատականությունը:

Այսօր կատարյալ մաշկ ունեցող ժպտերես շիկահերին նայելիս հազիվ թե հնարավոր լինի գուշակել, որ նա անցել է բռնաբարության, բանտերի, ծանր կախվածության և ինքնասպանության փորձի միջով: Բայց Ջեյմիի օրինակը ծանր իրավիճակում հայտնված շատ մարդկանց հույս է տալիս: Աղջիկը հրապարակել է երկու տարվա տարբերությամբ արված լուսանկարներ՝ ցույց տալով, թե որքան գեղեցիկ է նա դարձել:

«Իմ անունը Ջեյմի է, և ես ապաքինվում եմ հերոինից և մետամֆետամինից ունեցած կախվածությունից»,-նշել է նա:

Աղջիկը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ նա դեռևս 13 տարեկան էր. այդ ժամանակ նա առաջին անգամ փորձել է մարիխուանա: Ջեյմին ծանր մանկություն է ունեցել: Նա 19 տարեկանում բանտ է ընկել, որտեղ փորձել է ինքնասպանություն գործել: Ազատ արձակվելով՝  որոշել է այլևս երբեք չօգտագործել թմրանյութ: Բայց շուտով կամքի ուժը չի հերիքել և սկսել է մարմնավաճառությամբ զբաղվել թմրանյութեր ձեռք բերելու համար, գրում է Daily Mail-ը:

«Ես պետք է ավարտեի դպրոցը վեց տարի առաջ: Փոխարենը ես գտնվում էի վերակենդանացման բաժանմունքում: Դեռ հարց էր՝ կապրեի թե՝ ոչ: Այն, որ ես հիմա ողջ եմ, իսկական հրաշք է»,-ասել է նա:

Իր գործողությունների գիտակցումն աղջկա մոտ լրիվ պատահաբար է եղել: Նրան ուղարկվել են հերթական անգամ վերականգնման կենտրոն, որտեղ նա հանդիպել է Ջեյքին, ով դարձել է նրա ընկերը: Նրանք սկսել են հետզհետե կարգավորել իրենց կյանքը՝ պայքարելով կախվածության դեմ: Ի վերջո, նրանք կարողացել են հաղթել կախվածությանը: Այժմ Ջեյմին նույնիսկ երազանք ունի`ավարտել քոլեջը և դառնալ կոսմետոլոգ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ