Փաշինյանը տիկնոջ ու դուստրերի հետ այս պահին գնում է ընտրության

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու առաջին տիկին Աննա Հակոբյանն այս պահին գնում են՝ 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու: Հակոբյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքի իր էջում: Լուսանկարում նրանց հետ է կրտսեր դուստրը՝ Արփին:

«Գնում ենք քվեարկելու»,- գրել է Աննա Հակոբյանը:

Վարչապետն ու առաջին տիկինն ընտրելու են 8/16 տեղամասում:

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կայացող ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, December 9, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ