Հայաստանյան դաշնակցականները ՀՀԿ-ից ավելի վատն են․․․

Դաշնակցական երիտթևն ակտիվացել է, էլի հիշել են ազգային արժեքները ու հիմա կրթության նախարարի հրաժարականն են պահանջում։ Հիշեցնեմ, որ երբ ԿԳՆ-ն տրված էր դաշնակցությանը, հատուկ դպրոցում #մանկապղծությունն ու երեխաների սեռական ու ֆիզիկական շահագործումը որևէ կերպ  չքննադատվեց #դաշնակցական պաշտոնյաների կողմից, ավելին՝ նրանք փորձում էին փրկել դաշնակցական նախարարի մտերիմ տնօրենի անունն ու աթոռը։

Այդ ժամանակ որևէ մեկը չպահանջեց նախարարի հրաժարականը։ Մանկապղծության փաստը հաստատվեց դատարանում։ Դաշնակցականները այդ ժամանակ չհիշեցին ոչ ազգային, ոչ էլ մարդկային արժեքներ։

ՀԳ — Սեռական բռնության ենթարկված երեխաների փաստաբանների գումարը հատկացրել է շատերիդ համար այդքան վախենալու սոռոսի գրասենյակը։ Այո, հենց սոռոսի փողերի օգնությամբ է դատարանում ապացուցվել մանկապղծությունը։

ՀԳ 2 — Անկախ ամեն ինչից, միշտ կհիշեմ, որ երբ դաշնակցական նախարարին փոխարինելու եկավ Արմեն Աշոտյանը, նա շատ ավելի ադեկվատ վարք դրսևորեց այս դպրոցի նկատմամբ, քան «ազգային արժեքներ» կրող դաշնակցականները։

ՀԳ 3 — Միշտ ասել եմ, որ հայաստանյան դաշնակցականները ՀՀԿից ավելի վատն են։

ՀԳ 4 — Հանգիստ նստեք տեղներդ։ Հայաստանում ձեր էջը փակված է ընդմիշտ

Դաշնակցական երիտթևն ակտիվացել է, էլի հիշել են ազգային արժեքները ու հիմա կրթության նախարարի հրաժարականն են պահանջում։…

Posted by Arman Gharibyan on Wednesday, November 6, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ