Բացառիկ կադրեր Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձի միջոցառումից

Սասուն Միքայելյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 7-ին Հրազդանի շրջանի Աթարբեկյան գյուղում:
Հիշեցնենք, որ  1988 թ․ Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը։ 1988թ․ հրազդանցի կամավորականների հետ 25-30 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունով մտել է Շամխորի շրջանի Ձապախլու, Բուղա, Ջագիր գյուղեր և կազմակերպել հայ բնակչության անվտանգ տարհանումը ՀՀ։

1990-1994թթ․ «Սասուն», «Կոռնիձոր», «Սասունցի Դավիթ» և այլ կամավորական ջոկատների, «Փառանձեմ» ծածկանունով գործող խափանարարական խմբի կազմերում մասնակցե է շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել Է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

1993 թվականին եղել է ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996  թվականից՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ: 1995-1996 թթ. եղել է  պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: 1996-99թթ․ թվականներին եղել է Հրազդանի քաղաքապետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ