Մանվել Գրիգորյանի լկտի հայհոյանքներով համեմված տեսանյութը մեծ իրարանցում է աառաջացրել համացանցում

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Մանվել Գրիգորյանը լկտի հայհոյանքներով դիմում է այգու ծառահատներին ու բարեկարգողներին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածեց, համաձայն որի ՀՀ ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք էր բերել և պահում էր զենք և ռազմամթերք: Այդ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տվյալ գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ իրականացրին Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում, հայտնաբերելով «ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք»:

ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով Մանվել Գրիգորյանը բերման ենթարկվեց և ձերբակալվեց, ինչի մասին համաձայն ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի անհապաղ տեղեկացվեց ՀՀ ԱԺ նախագահը

Օգոստոսի 17-ին դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը և Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգեց երկու ամսով։ 20.12.2018թ. դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանը 25 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանավայրից։

ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել էին 79 հրացան, ատրճանակներ, հակատանկային ականանետեր, ՊՆ-ին նվիրված մեքենաներ, 3 ավտոպարկ, վայրի կենդանիներ (արջեր, վագրեր, ջայլամներ), բազմաթիվ անհատների և կառույցների, այդ թվում՝ Հայաստանի դպրոցների աշակերտների կողմից հավաքված և ուղարկված, զինվորի համար նախատեսված սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ և նամակներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ