«Խաշ կեր, կկպնի». Վահագն Գրիգորյանը կուսությունը վերականգնելու մասին

Հայկական ավանդական ընտանիք հարս գնալու համար պետք է աղջիկն անպայման կույս լինի, թե չէ՝ տվյալ ընտանիքում տույժերի ու նվաստացումների կենթարկվի ամուսնու եւ սկեսրոջ կողմից: Սակայն նշենք, որ սեռական կյանքով ապրող յուրաքանչյուր կին, շնորհիվ մերօրյա զարգացած պլաստիկ վիրաբուժության, կարող է կրկին կույս դառնալ եւ առանց որեւէ խոչընդոտի հայկական խիստ ավանդական ընտանիք հարս գնալ:

Իսկ կուսությունը վերականգնելու համար տվյալ կնոջից կպահանջվի վճարել նվազագույնը 30 հազար դրամ: Կախված վիրահատական նյութերի որակից եւ բժշկի աշխատանքից՝ կուսաթաղանթի վերականգնման գները հասնում են 100 հազար դրամի:

Ընդհանրապես կուսաթաղանթի վերականգնման են դիմում նրանք, ովքեր վախենում են ապագա ամուսնու հետ խնդիրներ ունենալուց, վախենում են, որ նա կասի, թե կինը եղել է շատ տղամարդկանց հետ եւ այդ հիմքով նրան անընդհատ կվիրավորի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ