Երբ իմ ընկերուհին պատմեց ՈՒՁՀ-ի լուսանկարի մասին, որտեղ պատկերված էր դեռ չծնված երեխան, ես ուղղակի ապշել էի։Եթե մի քանի տարի առաջ նման բան ասեին, կմտածեինք խենթացել են մարդիկ, իսկ այժմ 21-րդ դարում այն համարվում է արդիական։Գիտություը արագ է զարգանում իր հետ բերելով բազմաթիվ նորամուծություններ։
Յուրաքանչյուր կին հղիության 9 ամիսների ընթացքում անցնում է մի քանի ընթացիկ ՈՒՁՀ: Այդ միջամտությունն անվտանգ է և հղիության ընթացքն ավելի հստակ ախտորոշելու համար պարտադիր է:
Դրա միջոցով որոշվում է փոքրիկի դիրքը մոր արգանդի ներսում և պտղի զարգացումը՝ հղիության ժամկետներին համապատասխան։ 3D հիմնականում օգտագործվում են մանկաբարձության մեջ և մեծ դեր ունեն պտղի բնածին արատների հայտնաբերման գործում:
Այս տեսանյութը ՈՒՁՀ հետազոտության արդյունք է, որը իր մեջ մի ամբողջ կյանք է ներառում․․․