Կղզի հարսին, Մեսեդեսի ամենաթանգ սալոնը, Աֆրիկայի ոսկու հանքերը․․․ընդհանուր ունեցվածքի սկիզբը , բայց անհայտ վերջը․․․

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի ունեցվածքը․․․

Այսօր ստեղծված նպաստավոր պայմանները հնարավորություն են տալիս ստանալ մեծածավալ տեղեկատվություն: Օրինակ` այսօր անհնար է փակ բաժնետիրական ընկերությունների սեփականատերերին բացահայտել, բայց եթե իշխանությունները կարողանան օրենսդրական փոփոխություններ կատարել եւ բացել այդ տեղեկատվությունը, հնարավոր կլինի շատ բան ճշտել։

Պետական մարմինները կարող են նաեւ տեղեկություններ ստանալ զանազան բանկերից, որոնք տարբեր գործարքների վրա լույս կսփռեն։

Հատկապես այսօր շատ է խոսվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին, լրատվամիջոցները տարբեր տեղեկություններ, ցուցակներ են ներկայացնում։ Առաջին անգամ նման ցուցակ հրապարակեց ռուսական versia.ru կայքը։ Ստորեւ ներկայացնում ենք տարբեր աղբյուրներում հրապարակված` Ռ․Քոչարյանին եւ նրա ընտանիքի անդամներին վերագրվող ընկերությունների ցանկը.

1․ «Արցախբանկ»
2․ ՄԱՊ (50%)
3․ «Յունիբանկ» (համասեփականատեր)
4․ABB բանկ (համասեփականատեր)
5. Renko Construction

6․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (90 տոկոսից ավել)
7․ Արդշինբանկ (50 տոկոսից բարձր)
8․ Կոնվերս Բանկ (տարբեր տվյալներով` 30-50 տոկոս)
9․ «Կապուտակ Սևան» համալիր (100 տոկոս)

10․ «Նաիրի» բժշկական կենտրոն
11․ Emporio Armani, Stefano Ricci և այլ բրենդներ
12․ Հ2 հեռուստաընկերություն (համասեփականատեր)
13․ SAS խանութների ցանց (50 տոկոս)

14․ «Նոյ» կոնյակ-գինիների գործարան (50 տոկոս` համասեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ)
15․ Մեծ առևտրի կենտրոն՝ Մոսկվայում
16․ Խաղատուն՝ Մոսկվայում
17․Բջջային հեռախոսների ներկրում. այս շուկայի 80 տոկոսը պատկանում է Քոչարյաններին

18․«Ղ-տելեկոմ», «ՄՏՍ-Հայաստան,
19․ «Արարատցեմենտ» գործարան. այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն: Համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է:
20․ Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն
21․ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

22. «Հայփոստ» ընկերություն
23. «Գոլդեն փելըս» հյուրանոց
24. Նիգերիայում ադամանդի բազմաթիվ հանքեր

25. «Էրեբունի պլազա» հյուրանոց

26. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

27. «Ռոբերտո» կոշիկների ցանց
28.«Հյուսիսային պողոտայի» շենքերը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ