«Այսօր իշխանության մեջ աշխատում է միայն Նիկոլը»․ Գալուստ Սահակյան

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ

-Պարո՛ն Սահակյան, եթե չեմ սխալվում՝ իշխանափոխությունից հետո սա Ձեր առաջին հարցազրույցն է լրատվամիջոցին։ Ինչով էր պայմանավորված այս տևական լռությունը, ասելիք չունեի՞ք, թե՞ չէիք ուզում շփվել մամուլի հետ։

-Ես ամիսը մոտ երկու անգամ մամուլի հետ շփվում եմ։ Ինձ ի՞նչ է եղել, որ չխոսեմ: Բայց քանի որ մերոնք կարողանում են լիարժեք խոսել որպես հասուն քաղաքական գործիչներ, դա բավարարում է մեզ։

-Դուք 20 տարուց ավելի եղել եք ԱԺ պատգամավոր, հիմա այլևս պատգամավոր չեք։ Կարոտե՞լ եք խորհրդարանը։

-Ես ամեն ինչին եմ կարոտել՝ իմ ապրած կյանքին, իմ փոխհարաբերություններին, այն մարդկանց, որոնք ինձ հետ են եղել, որոնք այսօր մեզ հետ չեն: Սա սովորական կյանք չի, որին հատկապես մեծ ուշադրություն դարձնեմ ու կարոտեմ։ Իսկ կարոտում եմ ամեն ինչին։

-Հետևո՞ւմ եք խորհրդարանի աշխատանքներին։

-Երբեմն-երբեմն նայում եմ՝ շատ սակավ, և գտնում եմ, որ դա խորհրդարան չի, չի կարող խորհրդարան լինել։ Ի միջիայլոց՝ գտնում եմ, որ լրագրողներն ավելի շատ խորհրդարանի աշխատողներ են, քան խորհրդարանը։ Մի քանի քաղաքական գործիչներ կան, մնացածն իրենց պահում են այնպես, ասես ամբողջ կյանքը պայքարել են ազգի նորարարությունների համար, և հիմա արդեն դարձել են քաղաքական գործիչներ և փորձում են ասել իրենց մտքերը։ Այդ մտքերը սովորական, հասարակ, ոչ քաղաքական են, պարզապես պրոցեսների մեջ են, տարօրինակ՝ այս բառը մի փոքր չակերտների մեջ ասեմ, այլ եզրակացություններ ունեցող անձնավորություններ են:

Այն թիմը, որը պետք է միասնական հանդես գա, խոսքը քաղաքական մեծամասնության մասին է, այդ թիմը դեռևս չի երևում։ Այնտեղ նախ և առաջ պետք է մի քանի լավ քաղաքական գործիչ լիներ, որպեսզի մնացած թիմը հնարավորություն  ունենար այն ասել, ինչ անհրաժեշտ է իրեն։ Կապ չունի՝ այդ ասելիքը մեզ բավարարո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե մի խորհրդարանում ընդհանրապես Ղարաբաղի մասին չեն խոսում, երբեմն արժանավոր մարդկանց տարեդարձները չեն հաղորդում, չեն խոսում Ադրբեջանի մասին, չեն խոսում մեր արտաքին կապերի մասին, մարդիկ են, որոնք պարզապես գալիս-գնում են…

-Պարո՛ն Սահակյան, այս խորհրդարանում տեսնո՞ւմ եք Միհրան Պողոսյանի, Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի մասշտաբի գործիչների։ -Եթե այս խորհրդարանում Ձեր ասած մարդկանցից լիներ, կարծում եմ՝ ավելի յուրահատուկ կլիներ։ Ե՛վ նա պետք է լինի, և՛ նա պետք է լինի, ինչպես աշխարհի բոլոր խորհրդարաններում։ Այստեղ ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը կա։ Սա խորհրդարան չի, առավել ևս՝ դրա հետ կապված չի աշխատում Կառավարությունը։ Այսօր իշխանության մեջ աշխատում է միայն Նիկոլը։ Ե՛վ աշխատում է, և՛ խոսում է խնդիրների մասին։

Մանրամասն՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ