Ծեր մորը ծերանոց տանելուց որդու մտքով անգամ չէր էլ անցնում, որ մի օր մայրը նրանից նման բան կխնդրի

Երբեմն մենք չենք գնահատում այն, թե ինչ են մեզ համար անում մեր ծնողները:

Ծնված օրվանից նրանք մեր կողքին են, խնամում են մեզ և միշտ համբերատար են: Մեր իմացածի համար մենք պարտական ենք նրանց, քանի որ նրանք մեզ սովորեցնում են հաղթահարել կյանքի բոլոր բարդությունները: Երբ մեր ծնողները ծերանում են, նրանք մեր հոգատարության կարիքը զգում ենք այնքան, որքան մենք երեխա ժամանակ նրանցը:

Երբեմն երեխաները ժամանակի բացակայության կամ հեշտ տարբերակներ փնտրելու համար ծնողներին տանում են ծերանոց, ինչը վերջիններիս համար իսկական տանջանք է դառնում: Ձեզ ենք ուզում ներկայացնել մի ընտանիքի մասին հուզիչ պատմություն:

Ընտանիքի անդամները երեքն էին` մայրը, հայրը և որդին: Հոր մահվանից հետո որդին որոշում է մորը ծերանոց տանել` պատճառաբանելով, որ ժամանակը չի բավականացնում նրան խնամելու համար: Մորը ծերանոց տանելուց հետո որդին հազվադեպ է նրան այցի գնում:

Մի օր ծերանոցից զանգում են նրան և ասում, որ մոր վիճակը ծայրահեղ ծանր է, որ նա մահանում է: Տղան շտապ հասնում է այնտեղ և հարցնում մորը, թե ինչի կարիք ունի: Մայրը պատասխանում է.

— Տղաս, ես ուզում եմ, որ ծերանոցում օդափոխիչներ տեղադրես ու նոր սառնարաններ գնես, որպեսզի կերակուրը չփչանա: Այս տարիների ընթացքում հաճախ եմ քաղցած գիշերել:

Այս խնդրանքը շատ է զարմացնում որդուն, և նա հարցնում է մորը, թե ինչո՞ւ է այսքան երկար սպասել այդ մասին ասելու համար, իսկ մայրը պատասխանում է.

— Տղաս, ես կարող էի ընտելանալ քաղցին և տապին, սակայն ես անկեղծորեն վախենում եմ, որ դու չես կարողանա հարմարվել այս ամենի հետ, երբ քո երեխաները քեզ նման տեղ տանեն…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ