ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սմոլենսկի մարզի դատախազ է նշանակել Սերգեյ Էդուարդի Կարապետյանին: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել նոյեմբերի 4-ին, փոխանցում է «Սմոլենսկ»-ը:
Հայտնի է, որ Սերգեյ Կարապետյանը ծագումով Ռոստովի մարզից է, որտեղ 2000 թվականին ավարտել է Ռոստովի պետական տնտեսագիտական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը:
Դոնի Ռոստովի Պրոլետարական շրջանի դատախազությունում սկսել է աշխատել որպես քննիչ, մինչեւ նշանակումը Կրասնոյարսկի երկրամասի դատախազի տեղակալն էր:
Սերգեյ Կարապետյանը Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում աշխատելու է 5 տարի ժամկետով: