«Ֆարմանյանի խնդրանքով թոռնատեր մարդու համար տվել ենք երաշխավորություն». Էդմոն Մարուքյան

Երբ մենք պատգամավորներ էինք Սամվել Ֆարմանյանի հետ, նրա խնդրանքով մտավորական մարդու, թոռնատեր մարդու համար ես եւ տիկին Նաիրա Զոհրաբյանը տվել ենք երաշխավորություն, եւ նա ներկայացել է քննությանը:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանը՝ անդրադառնաով նրան, որ ժամանակին ինքը երաշխավորել է Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի համոր, որպեսզի վերջինս ազատ արձակվի: Ավելի ուշ նա հեռացել է Հայաստանից եւ հիմա նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում:

«Ես չգիտեմ ինչ է եղել, պարոն Ֆարմանյանը պնդում է, որ քաղաքական հետապնդում է, եւ նա դրանից հետո չի ներկայացել: Մենք նաեւ մեր ջանքերն ենք ներդրել, որ ներկայանա, բայց նա էլ արդեն տեղը չգիտի: ՀՔԾ-ն մեզ տեղեկացրել է, որ իրենք արդեն գնալու են կալանավորման ճանապարհով: Օրենքով սահմանված կարգով խափանման միջոցը փոխվել է»,-ասաց Մարուքյանը:

Ավելի վաղ  հայտնել էր, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Անահիտ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաեւ չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեն եւ չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ