Իրանի հարավում գտնվող Խորմոզգան նահանգում 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այդ մասին հայտնում է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 07։40-ին (Երևանի ժամանակով ժ. 11։40-ին) Բենդեր Համիր քաղաքից 56 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 16 կիլոմետր խորության վրա:
Այս պահի դրությամբ ավերածությունների և վիրավորների մասին տեղեկատվություն չկա:
Նյութի աղբյուր՝ SHANTNEWS