« Մեզ օգնիր, որ կարողանանք Քո պատվիրանները պահել այսօր և …». աղոթք օրը լավ սկսելու համար

Շնորհակալ եմ Քեզ, ով Աստված` մեր Տերը, որ Քո պայծառ լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին:

Մեզ օգնիր, որ կարողանանք Քո պատվիրանները պահել այսօր և ամեն ժամանակ, որպեսզի լուսավորված մտքով` միշտ Քո կամքը կատարենք ու Քո պատրաստած բարիքներին հասնենք բոլոր սրբերիդ հետ միասին, մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի պարգևած շնորհներով: Ամեն:

Աղոթք օրը լավ սկսելու համար. սիրով MediaNews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ