Տարիներ անց նա դարձավ Հայաստանում ամենահայտնի լրագրողներից մեկը. ճանաչեցի՞ք նրան

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Նա արմատներով սերում է Իջևանի տարածաշրջանի Հաղարծին (նախկին անվանումը՝ Ջարխեչ) գյուղից։ Փաշինյանները եղել են Ջարխեչի առաջին բնակիչներից մեկը, ովքեր 1815 թվականին այստեղ գաղթել են Աչաջուր գյուղից։

1981 թվականին վեց տարեկան հասակում Նիկոլ Փաշինյանն ընդունվում է Իջևան քաղաքի` Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1991 թվականին։

 

Նույն տարում Փաշինյանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։ Ըստ երրորդ անձանց վկայության՝ Նիկոլ Փաշինյանն իր ուսանողության տարիներին աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ և համալսարանի առօրյային ակտիվ մասնակցելով։

Նիկոլ Փաշինյանի քննադատական կեցվածքը ձևավորվել է դեռևս համալսարանական տարիներից։ Իր իսկ հավաստմամբ նա չի կարողացել անարձագանք թողնել իր աչքի առաջ տեղի ունեցող ապօրինություններն ու խարդախությունները։

Երևանի պետական համալսարանում ուսանելու հինգերորդ տարում Նիկոլ Փաշինյանը քննադատական հոդված է գրում ԵՊՀ նախկին դեկան Գառնիկ Անանյանի քրոջ ծավալած գործունեության վերաբերյալ: Արդյունքում 1995 թվականին ընդունված կառավարական որոշմամբ Նիկոլ Փաշինյանը հեռացվում է Երևանի պետական համալսարանից։

Շուտով տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը համալսարանի պրոռեկտորներից մեկի հետ։ Նիկոլ Փաշինյանն իր անձնական կայքում գրել է այն մասին, որ այդ հանդիպման ընթացքում պարզ է դարձել, որ իր հեռացման պատճառը ոչ թե ներկայացված հանգամանքներն են (ցածր առաջադիմություն, բացակայություններ), այլ քննադատական հոդվածը։

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ փաստարկ հանդիսացող ստուգման գրքույկը իրադարձությունների ընթացքում չի գտնվել, իսկ որոշ ժամանակ անց գտնվելուց հետո վերստին ապացուցել է Նիկոլ Փաշինյանի բացարձակ առաջադիմության մասին։ ԵՊՀ տնօրինությունը ուսանող Նիկոլին առաջարկել է վերականգնման դիմում գրել, որը, սակայն, մերժվել է ապագա երկրի ղեկավարի կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ