«Ամոթից կմեռնեմ, եթե …». Քոչարյանի խոսքը դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նոյեմբերի 5-ին ընթացող դատական նիստի ավարտին ելույթ ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա, անդրադառնալով իր պաշտպանների ներկայացրած միջնորդությանը՝ իր խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին, հայտարարեց, որ դահլիճում բոլորը նստածները լավ գիտակցում են՝ չկան իրեն կալանքի տակ պահելու հիմքեր:

Անդրադառնալով ՍԴ դատավորներին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց.

«Հասկանում եմ՝ ինչ վիճակում են հայտնվել դատավորները, երբ Ֆեմիդայի կշեռքի վրա մի կողմից դնում են իրենց խոցելիությունը իշխանության, դատախազական, իրավապահ մարմինների առջև, մյուսի վրա դնում են իրենց արժանապատվությունը, արհեստավարժությունն ու խիղճը:

Ուղղակի մարդիկ պետք է հիշեն, թե վերջին անգամ իրենց տանիքը երբ են նորոգել, միգուցե մի սառնարան են առել, որի կտրոնը պահել են, թե ոչ, քանի որ հետո հարցեր են տալու, որի պատասխանը չի կարողանալու տալ:

Ըստ էության՝ կա արդարադատության շենքը՝ դատավորներ, դատախազներ, բայց չկա արդարադատությունը: Այս սխեմայում կան սիմվոլներ. մարդիկ, բայց ոչ արդարադատություն»: Այնուհետև դիմելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե հասկանում է, որ նա էլ է այդ վիճակում և պետք է սեփական խոցելիությունը գնահատի:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե իր համար տհաճ է կանգել ու փորձել համոզել, որ ինքը փախչելու ու խոչընդոտելու մտադրություն չունի, «քանի որ դա ուղղակի իր կենսագրության հետ չի բռնում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ