Վարչապետ Փաշինյանի ծնողների տունը գտնվում է Իջևան քաղաքի Բլբուլյան թաղամասում։ Սովորական տուն է` փոքր բանջարանոցով և ճոճաթոռով` արտաքուստ ոչնչով աչքի չընկնող։ Հենց այստեղ է անցել Հայաստանի վարչապետի պատանեկությունը։
«Վերջին անգամ Նիկոլին տեսել ենք մայիսի 8–ին։ Եկավ ուշ գիշերը, նստեցինք, խոսեցինք, հետո վաղ առավոտյան` ժամը 5–ին, վեր կացավ ու գնաց Արցախ:
Նրա վրա հիմա այնպիսի ահռելի պատասխանատվություն է դրված, իսկ ժողովուրդն անհամբեր է։ 20 տարի թալանել են երկիրը, ինչպե՞ս կարելի է մի քանի օրում կամ ամսում ամեն ինչ վերականգնել։ Իհարկե, անհանգստանում եմ որդուս համար, իսկ եթե հույսերը չարդարացնի՞», – պատմում է Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանը։
Նա, անպայման, կհասնի իր նպատակին, չէ՞ որ մեծ համբերություն ունի, ավելացնում է Երջանիկ Չիբուխչյանը։