«Մեզ վերագրում են՝ էլ աթեիստ ենք, էլ սատանայապաշտ ենք, այս ամենը հաջողություն չի ունենալու». Ալեն Սիմոնյանը

ՀՀ իշխանությունը այնպիսին է, ինչպիսին, որ կա. մեզ վերագրում են էլ աթեիստ ենք, էլ սատանայապաշտ ենք, այս ամենը հաջողություն չի ունենալու, որովհետեւ ՀՀ քաղաքացին գիտի, որ էսօր փող են տալիս մարդկանց նման ձեւով խոսելու համար:

Այդ մասին «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, նշելով, որ չի կիսում այն կարծիքը, որ «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման պատճառով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը պետք է հրաժարական ներկայացնի:

«Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ պետք է պաշտոնից ազատվի։ Որևիցե բան չեմ կարող ասել, բայց եթե մարդիկ պիտի որոշեն՝ որ ներկայացումն է լավ, որը՝ վատ, եւ դրա պատճառով ինչ-որ բաներ պահանջեն, ապա ես կարծում եմ, որ մենք որևիցե բանի չենք հասնի։ Մեկին կլկլոց է դուր գալիս, ինքը գնում է ինչ-որ կլկլոց երգող երգչի հետ և չի համարում դա թուրքական, արաբական, և այդ երգերը դնում է իր պատին, և հետները նկարվում, գրում է՝ իմ ախպերս, դա նորմալ է։ Այսինքն՝ մենք պիտի իրար համար որոշենք՝ որ ներկայացումը, ում համար նորմալ է, ժողովուրդ ավելի կարեւոր թեմաներ կան, քան էն թեման, որ բոլորն ուզում են շրջանառության մեջ գցել, ազգայնական, հուզական ինչ-որ բաներ գցել»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ իրենց շատ բաներում են մեղադրում, սակայն այս ամենը հաջողություն չի ունենալու:

Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության 2019թ․-ի բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին մետրոյի Հանրապետության կայարանի մոտ տեղի ունեցած ներկայացումն ուղեկցվեց միջադեպով, նաեւ քննադատության ալիք բարձրացրեց համացանցում:

Նյութի աղբյուր՝ News.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ