«Նախկինները պետք է քննադատեն, նրանց գործն էլ դա է: Սերժ Սարգսյանի դիվանագիտության արդյունքները տեսանք ապրիլյան պատերազմն էր, Հայաստանի՝ միջազգային վարկի կորուստն էր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողելն էր:
Այնպես որ, ես նախկին իշխանության ներկայացուցիչների տեղը որ լինեի, գոնե կամաչեի Սերժ Սարգսյանի հաջողությունների մասին խոսել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝
անդրադառնալով երեկ Փաշինյանի՝ քաղաքացու հետ զրույցին, որը նախորդ իշխանության ներկայացուցիչները քննադատել են, մեղադրել Փաշինյանին Սերժ Սարգսյանի դիվանագիտական խրամատը քանդելու մեջ: