Վենետիկի հանձնաժողովի անդամները, որոնք Հայաստան էին ժամանել «Ստամբուլյան կոնվենցիայի» դրույթերը մեկնաբանելու համար, հայ խորհրդարանականներին չեն կարողացել բացատրել, թե ինչ է նշանակում փաստաթղթում առկա «զուգընկերների ընտանիք» եզրույթը։
Ներկայացնելով փակ հանդիպիպում-քննարկման մանրամասները՝ այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Պատգամավորը նկատել է, որ հանձնաժողովականները փորձել են համոզել, թե այդ կոնվենցիան սպառնալիք չէ մեր պետության համար, և չի հակասում Սահմանադրությանը։ Այնինչ, ըստ Գևորգ Պետրոսյանի, նրանց փաստարկները բացարձակապես համոզիչ չէին։