Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հաջորդ տարի նախատեսում է ընդլայնել տարեցներին և հաշմանդամություն ունեցող մեծահասակներին տրամադրվող տնային խնամքի և ցերեկային հոգածության ծառայությունները.
2019-ի հետ համեմատած 2020 թվականին շուրջ 500 մարդ ավելի կընդգրկվի մեր ծրագրերում։
Առաջին անգամ տնային պայմաններում խնամքի ծառայություններ կմատուցվեն նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 50 անձանց։
Ի տարբերություն նախորդ տարիների, 2020-ին նախարարությունը մտադիր է ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերում։
Հաջորդ տարի նախատեսում ենք ընդլայնել տարեցներին և հաշմանդամություն ունեցող մեծահասակներին տրամադրվող տնային խնամքի և…
Posted by Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան on Monday, November 4, 2019