Ինչպես են վերաբերվում որդեկորույս մայրերին հեղափոխությունից ԱՌԱՋ և ՀԵՏՈ

Ապրիլի 24-ի կեսգիշերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ի առավոտյան Նիկոլ Փաշինյան — Կարեն Կարապետյան հանդիպումը չի կայանա, քանի որ իրենց կողմից առաջադրված պահանջները չեն բավարարվել: Նա հայտնել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն իշխանության խաղաղ փոխանցման,, ԱԺ արտահերթ ընտրությունների կայացման հարցերի շուրջ, իսկ իշխող ՀՀԿ կուսակցությունը չպետք է ներկայացված լինի անցումային կառավարությունում:

Կեսգիշերին Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ նրանք քննարկել են Հյաստանում առկա ներքաղաքական խնդիրները:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակման ձևաչափով տեսաուղերձում հայտարարել է, որ եթե իրեն չզանգահարեն Հանրապետական կուսակցության ղեկավարությունը, ապա իրենք վաղ առավոտից սկսում են բողոքի գործողությունները:

Նա նաև ասել է, որ իր հանդիպումը պետք է լինի 3+3 ձևաչափով, որին իշխող կուսակցությունից պետք է մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոյանը և Վահրամ Բաղդարասյանը, իսկ օրակարգը լինի բացառապես իշխանության խաղաղ փոխանցումը, իսկ բանակցային գործընթացը պետք է լուսաբանվի այն ձևաչափով, ինչպես լուսաբանվել է իր և Սերժ Սարգսյանը հանդիպումը

Հեղափոխությունից ԱՌԱՋ

Հեղափոխությունից ՀԵՏՈ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ