«Որ աչքս ծակումա, չեմ կարող չպարզաբանել…». վարչապետը՝ Գրիգորի Հայրապետովին աշխատանքից ազատելու մասին

Վարչապետ Փաշինյանն այսօր իր ուղիղ եթեր ժաամանակ անրադարձել է Արցախի հարցում իր հասցեին հնչող անհիմն մեղադրանքներին և պարզաբանել է, թե ինչու է Անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ  Գրիգորի Հայրապետովն ազատվել աշխատանքից:

Հիշեցնենք` Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովն ազատվել էր աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.

Գրիգորի Հայրապետովին ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,- նշված էր տարածված հաղորդագրության մեջ:

Հայրապետովը պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում նշանակվել էր 2018թ-ի հունիս 12-ին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ