«Քաղաքական գործչին վայել չէ գետնին կապած ոռնալ, հաչալ». Թեհմինա Վարդանյանը` Խաչունցի մասին

Քաղաքական գործչին վայել չէ գետնին կապած ոռնալ, հաչալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը` անդրադառնալով ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի մասնակցությանը աղմկահարույց «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը:

«Եթե քաղաքական գործիչը կարող է գետնին կապած հաչալ, ոռնալ, ապա կամասուտրան եւս արվեստ է, որ նախարարությունները կֆինանսավորեն: Դա ի՞նչ արտահայտություն է՝ արվեստը սահմաններ չունի։ Այո՛, արվեստը, բայց ոչ թե սանձարաձակությունը, ոռնոցներն ու այլանդակությունը:

Թող իր քաղաքական թիմը, թիմի ղեկավարների միջամտությունը լինի այստեղ: Եթե իր քաղաքական թիմի վերադասների համար սա նորմալ է, եւ եթե քաղաքապետը շարունակի տիկին Խաչունցի լիազորությունները չսահմանափակել, ուրեմն իրենք եւս պատասխանատվություն են կիսում:

Իհարկե, կմեկնաբանեն, որ ավագանու անդամն ընտրովի է եւ որեւէ մեկն իրավունք չունի պարտադրել, որ մանդատ դնեն, բայց երբ վարչության պետերին եւ մնացածին, իրենց բառերով, առաջարկվում է դիմում գրել եւ հեռանալ, ինչպես, օրինակ, կենադանաբանականի տնօրենի հետ եղավ, թող տիկին Խաչունցին էլ առաջարկեն դիմում գրել եւ հեռանալ, որովհետեւ պատվից վեր է այդ մարդու հետ նույն դահլիճում գտնվել:

Եթե մարդը որեւէ տեղ կապված հաչում է եւ ոռնում է, ու դա նորմալ է, ներողություն, դա իմ համար նորմալ չէ, որ իմ քաղաքի խնդիրներով զբաղվի նման մարդը»,-նշեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ