(Քաղաքական ֆարս` հայտնի ավարտով)
Գործող անձինք.
Պահեստապետ — Ռոբերտ Քոչարյան
Մարգունով — Վազգեն Մանուկյան
Նիկուլին — Հրանտ Խաչատրյան
Վիցին — Արամ Սարգսյան (Դեմկուս)
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Քոչարյան — Եվ այսպես, ձեր խնդիրն է` ներխուժել նախագահի նստավայր, կահույքը ջարդել, կատարել հեղաշրջման փորձ և հեռանալ: Դրանից հետո իրավապահ մարմինները ընդդիմության հարցերը կլուծեն…
Դեմկուս (բացում է քրեական օրենսգիրքը) — Հեղաշրջման փորձ… 8-15 տարի…
Քոչարյան — Բայց ոչ մի հեղաշրջում էլ չի լինի:
Վ. Մանուկյան — Հեղաշրջումն արդեն արվել է: Հոկտեմբերի 27-ին:
Քոչարյան — Ձեր խնդիրն է` ընդամենը չեզոքացնել պահակին, ներս մտնել և հեռանալ…
Դեմկուս (թերթում է գրքույկը) — Չեզոքացնել… անզգույշ քաշքշել… մի տարի` պայմանական:
Քոչարյան — Եվ հիշեք` ձեր պայմանական խուլիգանության համար ես առաջիկա ընտրություններում ձեզ տալու եմ շատ կոնկրետ տոկոսներ: 4 տոկոս:
Հրանտ Խաչատրյան — Ի՞նչ, 4 տոկո՞ս: Ես իմ մաքուր ձեռքերով ավելի շատ ձայն կստանամ: Չէ, մենք ձեզ չենք ճանաչում…
Քոչարյան — Լա՛վ, ասեք ձե՛ր պայմանները:
Հրանտ Խաչատրյան — Չորսուկե՛ս տոկոս:
Քոչարյան — Համաձայն եմ:
Վ. Մանուկյան — Յուրաքանչյուրի՛ս:
Քոչարյան — Համաձայն եմ: Եվ այսպես, նախ չեզոքացնում եք Կառլոսին…
Դեմկուս — Քլորոֆորմո՞վ:
Քոչարյան — Ի՞նչ քլորոֆորմ: Պարզապես մոտենում եք և հարցնում, թե ո՞վ էր նա մինչև հոկտեմբերի 27-ը: Նա տեղում ուշաթափվում է: Հետո մտնում եք նախագահի նստավայր, ջարդում նախագահի աթոռը…
Վ. Մանուկյան — Նախագահի աթո՞ռը:
Ռ. Քոչարյան — Այո:
Վ. Մանուկյան — Ջարդուփշու՞ր ենք անում:
Ռ. Քոչարյան — Այո:
Վ. Մանուկյան — Դա յա տեբյա…
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Վ. Մանուկյանը, Ա. Սարգսյանը և Հ. Խաչատրյանը, պարանով իրար կապված, գնում են ավտոմեքենայի ետեւից:
Վ. Մանուկյան — Էս ո՞նց պատահեց:
Հ. Խաչատրյան — Սաղ դու էիր: «20 րոպեից չգամ` եկեք իմ ետևից»: Եկանք: Հետո՞:
Դեմկուս — Էս ավտոյի շոֆերն ո՞վ ա…
Վարագույր
«Չորրորդ իշխանություն», No 360, մայիսի 14, 2002 թ.