ՕՐՎԱ ԿԱԴՐԸ` ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«GALLUP International association»-ի հայաստանյան անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսում ներկայացրեց «Նախընտրական ճեպընթաց` վերջին կանգառ» խորագրով ուսումնասիրության արդյունքները:

Հարցվածները «որ կուսակցության կամ դաշինքի օգտին եք պատրաստվում տալ ձեր ձայնը» հարցին պատասխանել են հետեւյալ կերպ․

«Իմ քայլը» — 69,4 տոկոս

ԲՀԿ – 5,7 տոկոս

«Լուսավոր Հայաստան» — 3,8 տոկոս

«Սասնա ծռեր» — 1,4 տոկոս

ՀՀԿ – 1,3 տոկոս

ՀՅԴ – 1,2 տոկոս

«Մենք» դաշինք – 0,8 տոկոս

ՕԵԿ – 0,4 տոկոս

«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցություն – 0,3 տոկոս

«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 0,1 տոկոս

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 0,0 տոկոս,

Հրաժարվել են պատասխանել – 8,7 տոկոս

Դժվարացել են պատասխանել – 7 տոկոս:

Արամ Նավասարդյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին տեղյակ են հարցվածների 99.5%, իսկ 91,4 տոկոսը տեղյակ է եղել նաեւ, թե որ օրն է լինելու ընտրությունը:

Թե ովքեր են մասնակցում խորհրդարանական ընտրություններին, քաղաքացիների 86.6%-ը նշել է «Իմ քայլին», 63.4 տոկոսը՝ ԲՀԿ-ին, 55.5 տոկոսը՝ ՀՀԿ-ին, 42,3 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան»-ին, 34,5 տոկոսը՝ ՀՅԴ-ին, 29,4 տոկոսը՝ ՕԵԿ-ին: 17,4 տոկոսը՝ «Սասնա ծռերին», 17 տոկոսը՝ «Մենք» դաշինքին: 6,9 տոկոսը՝ ՔՈ կուսակցությանը, 7,5 տոկոսը՝ ՔԺՎԿ-ին եւ Ազգային առաջընթաց կուսակցություն՝ 2,5 տոկոսը: Ընդ որում, այս առումով ամենամեծ աճը գրանցել է «Լուսավոր Հայաստանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ