Հայաստանում բոլոր աշխատանքային թոշակները կբարձրանան 3500 դրամով

Հայաստանում աշխատանքային թոշակի բազային մասը, որին ավելանում են ստաժի համար հավելագրումները, 2020 թվականին կբարձրանա 2 հազար դրամով եւ կկազմի 18 հազար դրամ: Ընդ որում աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա համար հավելումները 800 դրամից կմեծանան մինչեւ 950 դրամ:

Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նշենք, որ աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիների թոշակի նվազագույն բազային մասը կազմում է 16 հազար դրամ: Ստաժի առաջին 10 տարվա համար հաշվարկվող 800-ական դրամը կդառնա 950: Մնացյալ տարիների համար կլինի, ինչպես նախկինում, կհավելագրվի 500-ական դրամ: Այսպիսով, բոլոր աշխատանքային թոշակները ընդհանուր առմամբ կբարձրանան 3500 դրամով:

Միաժամանակ, աշխատանքային ստաժ չունեցող անձանց կենսաթոշակը, որոնք 65 տարեկան են, կաճի եւս 1000 դրամով, այսինքն՝ մինչեւ 26500 դրամ:

Բաթոյանը նշեց, որ թոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ