Սերժ Սարգսյանը 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Ամուսնացել է 1983 թվականին։
Կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում՝ զինվորականի ընտանիքում։ Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է։
Ունի երկու դուստր՝ Անուշն ու Սաթենիկը, և 5 թոռնիկ՝ Մարիամը, Արան, Սերժը և Ռիտան։ Սերժ Սարգսյանը ունի երկու եղբայր՝ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանները։ Սերժ Սարգսյանի ծնողների տունը գտնվում է Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում։
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ