Սամվել Բաբայանը հայտնվեց «լուսանցքից դուրս» կարգավիճակում

Սամվել Բաբայանը չի կարողանա առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու. 24 հոգի դեմ էր

Արցախի խորհրդարանն այսօրվա օրակարգ մտած «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը մերժվել է: Այն խորհրդարանին ներկայացրել էր նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը:

Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվել է փոփոխություն կատարել ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ մշտական բնակության ընտրական ցենզը նվազեցնել՝ նախագահի թեկնածուի համար 10 տարին դարձնելով 3, իսկ պատգամավորի թեկնածուի համար 5 տարվա փոխարեն սահմանելով 3 տարի:

4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը մերժվել է:

Նշենք, որ այս նախագիծը Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նախաձեռնության հետ էր կապվում:

Բաբայանը ցանկանում էր մասնակցել Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ