«Դրիֆթյորների» մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք

Հոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդես» և «Պորշ» մակնիշի երկու մեքենա։

Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեքենաների վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։

«Վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Հորդորում ենք, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից»,- տեղեկացնում են ոստիկանությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ