«Սերժիկ Սարգսյանը ունի պաթոլոգիական ստախոսության ինչ-որ ախտանիշ»․ Լևոն Բարսեղյան

Երեկ Սերժ Սարգսյանը կրկին հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և հայտարարեց, որ եթե իրեն ձերբակալելով ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ապա թող ձերբակալեն: Նա փաստացի խոստովանեց, որ Հոկտեմբերի 27-ը չի ձերբակալվի:

Այս առնչությամբ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Այնտեղ ավելի ուշագրավ բաներ էլ կային, թե՝ ինքը իր խոսքի տերն է և իր խոսքերից հրաժարվող չէ, և շատ արագ բոլորը հիշեցին, թե քանի անգամ է ինքը իր խոսքերից հրաժարվել»:

Բազմաթիվ օրինակներ բերելով, թե ինչպես է Սերժ Սարգսյանը իր խոսքերից հրաժարվել, Լևոն Բարսեղյանը նշեց. «Սերժիկ Սարգսյանը ունի պաթոլոգիական ստախոսության ինչ-որ ախտանիշ. մարդը ստում է՝ չնկատելով, որ ինքը ստում է, իր համար ինքը ճշմարտության ակունքն է»:

Մեր զրուցակցի խոսքով՝ ոտքի վրայի այդ զրույցը նախապատրաստված էր, դասը սերտած էր. «Երևի նրա կյանքի ամենաերկար ասված տեքստն էր՝ առանց հուշարարի: Սերժիկ Սարգսյանի մտքերը ոչ միայն հիմա, այլ նաև նախկինում որևէ վերլուծական նյութ դառնալու արժեք չունեն»:

Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ինքնանպատակ չպետք է ձերբակալվի, այլ պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանին տված ահռելի վնասների համար. «Նա պատասխան ունի տալու նաև, թե ինչպես են Հոկտեմբերի 27-ից առաջ ապահովել իշխանությունների անվտանգության գործընթացը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ