«Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 9120 աշխատանք փնտրող». Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2019թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 83.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3 %-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ 2 %-ով:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 74.3%-ը, կամ 61.9 հազար մարդ:

Տարեսկզբից հավաքագրվել է 10196 չկրկնվող թափուր աշխատատեղ, դրանցից 281-ը նոր ստեղծված աշխատատեղ է:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 9120 աշխատանք փնտրող, նրանցից 1504-ը կայուն զբաղվածություն ապահովող ծրագրերի միջոցով:

Գործազրկության մակարդակը համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի 2019թ. 2-րդ եռամսյակում կազմել է 17.7%՝ նախորդ տարվա 20.2%-ի դիմաց:

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2019թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը…

Posted by Zara Batoyan on Thursday, October 31, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ