«Երեխուս սպանել են Հայկազ Բաղմանյանն ու իր թիկնապահները». սևազգեստ մայր

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նիստ էր հրավիրված, որի ընթացքում արտառոց դեպք է տեղի ունեցել:

Բանն այն է, որ զոհված զինվորիների գործերով զբաղվող քննիչների, հանձնաժողովի մյուս անդամների և զոհված զինծառայողների մայրերի միջև վիճաբանություն սկսվեց. ծնողները մեղադրում էին քննիչներին՝ հայտարարելով, որ գործը չի բացահայտվում մինչև վերջ:

«Հասկանում ենք Ձեզ, բայց զսպեք Ձեզ, եկեք լսենք մյուս կողմին, եկեք  կրքերը հանդարտեցնենք»,- նշեց  նիստը նախագահող  Նաիրա Զոհրաբյանը։

Վերջինս անընդունելի համարեց նիստի ընթացքում ծնողներից մեկի կողմից՝ քննիչի վրա ջուր լցնելը:

«Երեխուս սպանել են Հայկազ Բաղմանյանն ու իր թիկնապահները». պնդում էր նրանցից մեկը․

Մանրամասներն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ