2020 թվականին կվերակառուցվի 22 մարզդային դպրոց. նախարարը հրապարակել է ցանկ

2020 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում  գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նաև հրապարակել է  դպրոցների ցանկը, որտեղ  2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այդ դպրոցներն են`

ՀՀ Արարատի մարզ – Դեղձուտի միջնակարգ դպրոց

ՀՀ Արմավիրի մարզ – Արգինայի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզ -Լեռնահովիտի միջնակարգ դպրոց

Շատջրեքի միջնակարգ դպրոց

Ջիլի միջնակարգ դպրոց

ՀՀ Լոռու մարզ – Մեդովկայի միջնակարգ դպրոց

Հագվու միջնակարգ դպրոց

ՀՀ Շիրակի մարզ – Արեգնադեմի միջնակարգ դպրոց

Բերդաշենի միջնակարգ դպրոց

Կապսի միջնակարգ դպրոց

ՀՀ Սյունիքի մարզ – Հարժիսի միջնակարգ դպրոց

Դարբասի միջնակարգ դպրոց

Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց

ՀՀ Տավուշի մարզ – Կիրանցի միջնակարգ դպրոց

Դովեղի միջնակարգ դպրոց

ՀՀ Վայոց ձորի մարզ – Գոմքի միջնակարգ դպրոց

Չիվայի միջնակարգ դպրոց

Եղեգիսի միջնակարգ դպրոց

ՀՀ Կոտայքի մարզ – Ջրառատի միջնակարգ դպրոց

Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց

ՀՀ Արագածոտնի մարզ – Լուսակնի միջնակարգ դպրոց

Գառնահովիտի միջնակարգ դպրոց

Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2019 թ. ՀՀ պետական բյուջեի հավելյալ մուտքերից 2,5 մլրդ դրամ է հատկացվել  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին, որի շրջանակում կատարվել են նախագծային աշխատանքներ: Կատարված նախագծերի իրագործումը կպահանջի շուրջ 28 մլրդ դրամ: Եթե հետագայում պետությունը հատկացնի նոր միջոցներ, դրանք կիրագործվեն: Ռոբոտիկայի լաբորատորիաների համար 2018 թվականին լրացուցիչ գումարներ են հատկացվել` մոտ 800 մլն դրամ:

Մինչև 2019 թվականի տարեվերջ  դպրոցների 50 տոկոսն ապահովված կլինի  «Արմաթ» լաբորատորիաներով, որոնցում աշխատող մասնագետների աշխատավարձի համար պահանջվող գումարները նախատեսված են 2020 թ. պետական բյուջեում: Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականին Հայաստանում կանցկացվի կենսաբանության միջազգային օլիմպիադան, որի կազմակերպման համար բազմաթիվ նոր լաբորատորիաներ են ձեռք բերվելու, որոնք  հետագայում կտրամադրվեն հանրակրթական դպրոցներին:

Ընդհանուր առմամբ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարության համար նախատեսված է  21 ծրագիր, 176 միջոցառում, որոնց իրականացման համար առաջարկվում է  հատկացնել 179 մլրդ 459 մլն դրամ:  2019 թվականի համեմատ գալիք տարվա հատկացումներն ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով կամ 12,9 տոկոսով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ