«Պինցետով պետք է արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվողներին». ՀՀ վարչապետ

«Եթե նայենք թե ՀՀ-ում գիշերօթիկ հաստատությունների ու մանկատների քանի սան է ընդունվել բուհ, հետագայում քանի հոգի են նորմալ կարիերա արել, խայտառակ պատկերի առաջ կկանգնենք:

Այս երեխաների մրցունակությունը կյանքում պետք է մեծացնենք»,- մանկատների ու գիշերօթիկ դպրոցների մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Ն. Փաշինյանը:

«Թույլ չենք տալու, որ ՀՀ կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն ՀՀ-ն տանել հետադիմության ու տգիտության փակուղի: Մեր քաղաքականությունը լինելու է սկզբունքային: Էդպիսի ուժեր էսօր կան նաև կառավարությունում, ու պետք է հետևողական արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվողներին, մինչև վերջին մանրուքը՝ ընդհուպ պինցետով»,- շարունակեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ