Վիճաբանություն Ազգային ժողովում. սևազգեստ մայրերից մեկը ջուր լցրեց քննիչի վրա

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նիստ էր հրավիրված, որպեսզի քննարկվեին տարբեր տարիներին սահմանապահ դիրքերում զոհված զինվորների մայրերի պահանջները:

Նրանք, հիշեցնենք, պահանջում են, որպեսզի բացահայտվեն իրենց որդիների մահվան հանգամանքները: Սակայն նիստի ժամանակ մայրերից մեկը ջուր լցրեց քննիչներից մեկի վրա, ինչի հետևանքով խառնաշփոթ ու վիճաբանություն սկսվեց:

Քննիչները հեռացան, իսկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց հանձնաժողովի կազմում քննարկել ծնողների և քննիչների հանդիպման այլ ձևաչափ, որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի:

Մանրամասները` տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ