Ուսուցիչների աշխատավարձը կրկին կբարձրանա. Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել

2020թ-ի հունվարի 1-ից կունենանք էդ փոփոխությունը. Արայիկ Հարությունյանը՝ ուսուցիչների դրույքաչափերի բարձրացման մասին

ԱԺ-մ այսօր բյուջեի նախագիծն է ներկայացնում նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Պատգամավոր Սերգեյ Ատոմյանը անդրադարձավ Արայիկ Հարությունյանի նախագծին՝ ուսուցիչների համար նվազագույն դրույքաչափը 80 հզր-ից  108 հզր դարձնելու հարցին, հետաքրքրվեց, թե արդյո՞ք բարձրացումը 2020թ-ի հունվարի 1-ից է լինելու:

«Ես նիստի ժամանակ էլ ասացի, որ բանաձևի հաշվարկը դրված է բյուջեի հիմքում 2020-ի, հունվարի 1-ից կունենանք այդ փոփոխությունը, այո, սա հատկապես փոքր թվաքանակով աշակերտներով դպրոցի համար լուրջ օգնություն է, մարզի դպրոցները մշտական ֆինանսական խնդիրներ են ունենում, հիմա մենք կարգավորումը հիմքից ենք տալիս, որպեսզի վերաբաշխումների խնդիրներ չառաջանան:

Չեմ ասում, որ լուծումը իդեալական է, բայց լավ է փոքր դպրոցների համար: Աշակերտ-թվով ֆինանսավորմանը զուգընթաց հնարավորություններ կստանան»,-ասաց նախարարը:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե առավելագույն շեմ չի՞ սահմանվել, նախարարը նշեց,մ որ միայն նվազագույնն են սահմանել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ