Վարչապետի աշխատակազմում 2019թ. ընթացքում կրճատվել է 44 ավտոմեքենա

ՀՀ վարչապետի աշխատակազմին 2020թ. պետական բյուջեից կհատկացվի 20.8 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Վարչապետի աշխատակազմի համար ներկայացված նախագծով տրամադրվելու է 20.8 մլրդ դրամ, որը գումարային արտահայտությամբ տարբերվում է նախորդ տարվա բյուջեից շուրջ 4 մլրդ դրամով: Այստեղ 2.5 մլրդ դրամը բացատրվում է այն հանգամանքով, որ վարչապետի աշխատակազմը բացի աշխատակազմի պահպանումից նաև պատասխանատվություն ունի բյուջետային ծրագրերի համար, որոնք իրականացվում են արտաքին աջակցությամբ»,- ասաց Ջանջուղազյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ 2020թ. համար վարչապետի աշխատակազմի կողմից նախատեսվում է իրականացնել 11 ծրագիր և 47 միջոցառում:

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմին պատկանող մեքենաների թվին, վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ 2019թ. ընթացքում այն կրճատվել է:

«2019թ. ընթացքում վարչապետի աշխատակազմում կրճատվել է 44 ավտոմեքենա և 30 վարորդ, որի արդյունքում խնայվել է տարեկան 65 մլն դրամ»,- ասաց Աղաջանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ