Դուք խոսում եք մի մարդու մասին, որն ամենաբարձր մակարդակով Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում․․․

«Դուք խոսում եք մի մարդու մասին, որն ամենաբարձր մակարդակով Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում, բազմիցս հնչեցրել է Հայաստանի հիմնը, և ձեր հեռուստաալիքի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ դափնիներ է կախել նրա պարանոցից:

Մենք գումար ենք հատկացրել մեր չեմպիոնի կյանքի լուսաբանման համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի համար 20 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ լրագրողի հարցին:

Նախարարը հավելեց, որ այդ գումարը հատկացվել է մինչև իր նախարար դառնալը. «Իսկ նախարար դառնալուց հետո իմ ամենակարևոր սկզբունքներից մեկը եղել է ցենզուրա չսահմանել մշակույթի ոլորտում»:

Նախարարը մեղադրեց լրագրողներին՝ ասելով, որ նրանք դեռ ֆիլմը չտեսած, տեղեկություններ չհավաքած՝ ընկել են այս կամ այն գրավիչ վերնագրի հետևից. «Դա, կարծում եմ, լավ ավանդույթ չէ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ