Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի փոխհատուցումից

Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի փոխհատուցումից՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1464-Ն որոշման:

Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: 

«Ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրվի Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհերի անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին:

Միջին որակական գնահատական-ի (ՄՈԳ) շեմ չի սահմանվում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ