Որքա՞ն գումար կծախսի պետական ապարատը 2020 թվականին

ԱԺ-ում շարունակվում է 2020թ. բյուջեի քննարկումը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց պետական ապարատին հատկացվելիք գումարների չափերը: Ըստ այդմ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի համար 2020թ. նախագծով նախատեսված է տրամադրել 1 միլիարդ 576 միլիոն դրամ: Դա 430 միլիոն դրամով ավելի է 2019-ի ցուցանիշից:

ԱԺ աշխատակազմի ֆինանսական հատկացումը 6 միլիարդ 96 միլիոն դրամ է, որը 842 միլիոն դրամով գերազանցում է 2019թ. ցուցանիշը:

2019թ. ցուցանիշից 4 մլրդ դրամով ավելի է վարչապետի աշխատակազմին հատկացվելիք գումարը՝ 20 միլիարդ 800 մլն դրամ: Այդ տարբերությունը ֆինանսների նախարարը բացատրեց նրանով, որ վարչապետի աշխատակազմը, բացի աշխատակազմի պահպանումից, պատասխանատվություն ունի նաև այն ծրագրերի համար, որոնք իրականացվում են արտաքին աջակցությամբ: Խոսքը վարկային ծրագրերի մասին է:

2020թ. ՍԴ-ն պետբյուջեից 2019թ. համեմատությամբ 4 միլիոն դրամով պակաս գումար կստանա՝ 721 միլիոն դրամ: 2020թ. բյուջեի նախագծով Բարձրագույն դատական խորհրդի համար նախատեսվել է 12 միլիարդ 600 մլն դրամ՝ 193 միլիոն դրամով ավելի 2019թ. ցուցանիշից: 86 միլիոն դրամի աճ է արձանագրել նաև Դատախազության ֆինանսական հատկացման ցուցանիշը՝ 5 միլիարդ 400 միլիոն դրամ: Իսկ Հատուկ քննչական ծառայության 2020թ. բյուջեն նվազել է 4,7 միլիոն դրամով՝ կանխատեսվելով 735 միլիոն դրամ: Դեպի նվազում է գնացել նաև Քննչական կոմիտեի ֆինանսական հատկացումը՝ 7 միլիարդ 700 միլիոն՝ 110 միլիոնով պակաս 2019թ. տվյալից:

Արդարադատության նախարարությանը նախատեսել են տրամադրել 17,3 միլիարդ դրամ: Դա էլ 344 միլիոն դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Պետբյուջեն ԿԸՀ-ին կհատկացնի 1 միլիարդ 179 միլիոն դրամ. դա 26,4 միլիոն դրամով է ավելի 2019թ. ցուցանիշից:

Եվ վերջապես՝ Հաշվեքննիչ պալատի գումարն էլ 1 միլիարդ 90 միլիոն դրամ է՝ մոտ 29 միլիոնով դրամով պակաս նախորդ տարվա ցուցանիշից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ