«ՀՔԾ-ն կարող է հարցաքննել Հրայր Թովմասյանին՝ առանց ՍԴ թույլտվության». Սասուն Խաչատրյան

ՀՔԾ-ն ունի իրավասություն հարցաքննելու ցանկացած անձի, այդ թվում` Հրայր Թովմասյանին». հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Ճշտող հարցին, թե Հ. Թովմասյանը չունի՞ անձեռնմխելիություն` որպես ՍԴ նախագահ, և ՀՔԾ-ն չպե՞տք է ստանա ՍԴ թույլտվությունը, Ս. Խաչատրյանը նշեց՝ միայն հարցաքննության հրավիրելու համար՝ ոչ:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի գործն արդեն փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն: Ինչպես նշեց Ս. Խաչատրյանը, իրենք երեկ են ստացել գործը և այժմ ուսումնասիրում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ