Թուրքիայի ԱԳ նախարարի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Թուրքիան դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը՝ հայտարարելով, որ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված որոշումը «ոչինչ չի նշանակում Թուրքիայի կառավարության և ժողովրդի համար»:

Բանաձևի ընդունումից մի քանի րոպե անց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում է կատարել Twitter-ում: «Նրանք, ովքեր կարծում են, որ այս կերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են:

Պատմությունը քաղաքականության մեջ օգտագործողների այս ամոթալի որոշումը ոչինչ չի նշանակում մեր կառավարության և ժողովրդի համար»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ