Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման պատճառով Թուրքիայում ԱԳՆ են կանչել ԱՄՆ-ի դեսպանին

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդին կանչել են Թուրքիայի ԱԳ նախարարություն: Այս մասին հայտնում է «Անադոլու»-ն: Ամերիկացի դեսպանին ԱԳՆ կանչելը կապված է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ:

Նշվում է, որ Անկարայում դժգոհ են նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներից, որոնք վերջերս ընդունվեցին Վաշինգտոնում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ