ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով` Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչելու համար այսօր առավել քան ճիշտ պահն է, երբ Սիրիայում քրդերը տանջվում են թուրքական կրակոցներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շիֆը նման տեսակետ հայտնեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը:
«Այսօր առավել քան ճիշտ պահն է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը». Ադամ Շիֆ
Նա շեշտեց` ցեղասպանության փաստը սարսափելի և անվիճելի է պատմաբանների համար: «Դա արձանագրվել է նաև Օսմանյան կայսրությունում ծառայող ամերիկացի դիվանագետների կողմից այն ժամանակ, նրանք ականատես են եղել Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ոչնչացմանը, այնպիսի հանցագործության, որն այդ ժամանակ անուն չուներ: Կասկած չկար, որ նրանք ականտես են եղել արդյունաբերական մասշտաբներով հանցագործության»,-ասաց նա ու հավելեց` միայն հետո Ռաֆայել Լեմկինը, որը Հոլոքոստը վերապրած է, ստեղծեց ցեղասպանություն եզրույթը` նկարագրելու համար այն վայրագրությունները, որոնք տեսել են հրեաները, նաև հայերը:
Շիֆը նշեց, որ հանդիպել է ցեղասպանությունից փրկված տղամարդկանց և կանանց, որոնց թիվը տարեցտարի պակասում է: Կոնգրեսականի կարծիքով` ցեղասպանությունը ժխտելը մյուս կողմից պղծություն է, դա նոր սպանության հնարավորություն է տալիս:
Նյութի աղբյուր՝ SHANTNEWS