Հանդիպակաց գոտի դուրս եկած Նիվայի վարորդը հայտնաբերվել է

Համացանցում տարածված տեսանյութը արագ արձագանք գտավ ։ Ոստիկանության օպերատիվ աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 27-ին հայտնաբերվեց Նիվա մակնիշի ավտոմեքենայի վարորդը և բերվեց ոստիկանության բաժին։

Հիշեցնենք, որ  ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը`առաջացնում է տուգանքի նշանակում` 30 հազար դրամի չափով:

Նշենք, որ վերջին շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան ողբերգական դեպքերը ստիպել էին մի խումբ ակտիվիստների հանդես գալ երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալու խախտումը քրեականացնելու պահանջով։ Սակայն պատգամավորները գտել են, որ այդ նախաձեռնությունը կարող է վիճահարույց լինել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ