Աջափնյակում մետրոյի նոր կայարանի էսքիզային նախագիծը պատրաստ է․․․

Աջափնյակում մետրոյի նոր կայարանի էսքիզային նախագիծը պատրաստ է, տրանսպորտային նոր ցանցի համար պետք է 120-130 մլն դոլար․․․

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երեւանի քաղաքապետարանը ներգրավելու է մասնավոր ներդրումներ: Մասնավոր ներդրումների հաշվին է իրականացվելու նաեւ Երեւանի ընդհանուր մետրոպոլիտենի զարգացման ծրագիրը:

Այս մասին ՀԺ-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա  խոսքով՝ կան մի քանի պոտենցիալ ներդրողներ, որոնք լրջորեն հետաքրքրված են: Խոսնակը, սակայն, այս փուլում անուններ նշել չցանկացավ:

Երեւանի քաղաքապետարանից նաեւ «Հայկական ժամանակ»-ին են տրամադրել մետրոյի կայարանի էսքիզային նախագիծը, որը ներկայացնում ենք ստորեւ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ