«Այն անձինք, ովքեր արժանի են ասֆալտին փռվելու, փռվելու են». Արման Սարգսյան

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք շարունակում են հետևել վարչապետի՝ «ասֆալտին փռելու» կոչին, այդ գործողությունն իրականացվո՞ւմ է, ասաց.

«Իրականացվում է և իրականացվելու է, դա եկեք ընկալենք իբրև խոսք: Այն մարդիկ, ովքեր կատարել են հանցագործություն, խոստանում եմ՝ եթե նման անձինք ի հայտ գան, ովքեր արժանի են փռվելու, փռվելու են, դա ես խոստանում եմ»:
Հիշեցնենք , որ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխոստիկանապետ Արման Սարգսյանը։
Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ